Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Հանդիպմանը կողմերը նշել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը առկա ձեւաչափերով` պաշտպանական բարեփոխումներ, ռազմական կրթություն եւ վարժանքներ եւ այլն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղության եւ կայունության պահպանության գործողություններին, ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը կիսել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության հետ կապված մտահոգությունը: