Հաստատակամ ենք խորացնել կապերը Հայաստանի հետ, ասել է ՆԱՏՕ ԽՎ փոխնախագահը

Հաստատակամ ենք խորացնել կապերը Հայաստանի հետ, ասել է ՆԱՏՕ ԽՎ փոխնախագահը 

Հունիս 13, 2014

Հաստատակամ ենք խորացնել կապերը Հայաստանի հետ, ասել է ՆԱՏՕ ԽՎ փոխնախագահը

 

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարլ Լամերսը Երեւանում ասել է, որ ՆԱՏՕ-ն հաստատակամ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում:

Կարլ Լամերսն այս մասին ասել է հունիսի 12-ին կայացած «ՆԱՏՕ. Մարտահրավերներ եւ տեսլականներ» քննարկման ժամանակ:

«Մենք գտնում ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այս տարածաշրջանի բոլոր երկրներին: Արդեն 20 տարի է, ինչ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերն է: 1994 թ.-ից` Հայաստանի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին անդամակցելուց ի վեր, ձեր երկիրը համագործակցել է Դաշինքի հետ քաղաքացիական եւ ռազմական ոլորտներում: Մեկ ամիս առաջ Հայաստանը համաձայնեցրեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2014-2016 թթ. շրջափուլը»,- ասել է Կարլ Լամերսը:

Նրա խոսքերով,ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի ակտիվ մասնակցությունը եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում:

«Ձեր զինծառայողները մասնակցել եւ մասնակցում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող խաղաղապահ առաքելություններին: Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր մասնակցությունը Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին 2014թ.-ից հետո»,- ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ փոխնախագահը: