ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվել են Հայաստանի պաշտպանական բարեփոխումները

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվել են Հայաստանի պաշտպանական բարեփոխումները 

Ապրիլ 15, 2014

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվել են Հայաստանի պաշտպանական բարեփոխումները

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Քաղաքական եւ գործընկերության կոմիտե+Հայաստան ձեւաչափով հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամ եւ գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները: Քննարկվել եւ համաձայնեցվել են Պլանավորման եւ վերանայման գործընթացի (PARP) շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են պաշտպանական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:

Դավիթ Տոնոյանը նաեւ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական եւ անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Տերի Ստամատոպուլոսի հետ:

Կողմերը կարծիքներ են փոխանակել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության շուրջ: