Նոյեմբեր 22, 2012

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Թուրքիայում «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգի տեղակայման կապակցությամբ

 

Ես թուրքական կառավարությունից հայցող նամակ եմ ստացել Թուրքիայում «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերի տեղակայման հետ կապված: Այս քայլը կմեծացնի Թուրքիայի օդային պաշտպանության կարողությունները` պաշտպանելու իր բնակչությունը եւ տարածքը: Այս քայլը կնպաստի ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան սահմանում ճգնաժամային լարվածության նվազմանը եւ կհանդիսանա Դաշիքնի միասնության եւ վճռականության դրսեւորում:

Նամակում թուրքական կառավարությունը շեշտել է, որ տեղակայումը կլինի միայն պաշտպանական եւ ոչ մի կերպ չի բերի որեւէ հարձակողական գործողության:

ՆԱՏՕ-ն կքննարկի Թուրքիայի դիմումը առանց հետաձգման: Հաստաման դեպքում տեղակայումը կիրականացվի ՆԱՏՕ-ի գործող պաշտպանական ծրագրին համապատասխան:

«Փեթրիոթ» համակարգերի տրամադրման որոշումը վերապահված է ՆԱՏՕ-ի անդամ այն պետություններից, որոնք տիրապետում են դրանց: Դրանք են Գերմանիան, Նիդեռլանդները եւ Միացյալ Նահանգները: Նրանք պետք է որոշեն` կարող են արդյոք տրամադրել դրանք Թուրքիայում տեղակայման համար եւ որքան ժամանակով: Հաջորդ շաբաթ խումբ կայցելի Թուրքիա` հնարավոր տեղակայման հետ կապված հետազոտություն կատարելու համար:

Դաշինքի անվտանգությունը միասնական է: ՆԱՏՕ-ն լիապես հաստատակամ է դիմակայել այն բոլոր սպառնալիքներին, որոնք կարող են սպառնալ Թուրքիայի տարածքային ամբողջականությանը:

Աղբյուր` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք