Նոյեմբեր 28, 2012

Թուրքիայում «Փեթրիոթ» համակարգը կլինի բացառապես ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ «Փեթրիոթ» հրթիռները, որոնք կլինեն ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո, կտեղադրվեն թուրք-սիրիական սահմանին՝ Սիրիայի սպառնլիքներին դիմագրավելու համար:

Անդերս ֆոգ Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ի որոշումը` կապված հրթիռների զետեղման հետ, կկայացվի մոտ օրերս: Հրթիռների վերաբերյալ վերջնական որոշումը կլինի անդամ-պետությունների խորհդարանների վավերացումից հետո: Հրթիռների տեղափոխումը տեղի կունենա ծովով, ինչը եւս ժամանակ կպահանջի:

Ռասմուսենը նաեւ հայտարարել է, որ հրրթիռները կլինեն բացառապես ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո, կտեղակայվեն դաշնակիցների կողմից:

Ռասմուսենը նաեւ հավելել է, որ Դաշինքը չի հապաղի հետագա քայեր ձեռնարկել Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար:

Ռասմուսենը նշել է նաեւ, որ պաշտոնական Մոսկվայի անհանգստությունը հիմնավորված եւ տեղին չէ: Ռուսաստանն այս հարցի կապակցությամբ անցած շաբաթ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի «Փեթրիոթ» հրթիռների տեղակայումը թուրք-սիրիական սահմանին կնպաստի սիրիական ճգնաժամի շուրջ առկա լարվածության աճին:

Աղբյուր` Today’s Zaman