Հունվար 30, 2013

ՆԱՏՕ-ի Փեթրիոթ համակարգերից առաջինը Թուրքիայում է

 

Թուրքիայում տեղադրվելիք 6 պաշտպանական համակարգերից առաջինը 2013թ. հունվարի 26-ին տեղակայվել ՆԱՏՕ-ի հրամանատարության եւ վերահսկողության ներքո:

Մարտկոցները տրամադրվել են Նիդերլանդների կողմից եւ նախատեսված են Ադանա քաղաքի եւ նրա բնակչության պաշտպանության համար հրթիռային սպառնալիքներից:

«Դեկտեմբերին ՆԱՏՕ-ի դաշնակիցները խնդրել են մեզ ուժեղացնել Թուրքիայի օդային պաշտպանական կարողությունները, եւ մենք արդեն հունվարից տրամադրում ենք գործառնական ուժերը»,- նշել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը: «Փեթրիոթ համակարգերը տրամադրող անդամ-պետությունների աշխատանքի եւ ՆԱՏՕ-ի 6 անդամ-պետությունների հաղորդակցման ոլորտի մասնագետների փորձառու աշխատանքի եւ Գերմանիայում բազմազգ ուժերի ռազմական անձնակազմի ճշգրիտ պլանավորման շնորհիվ, մենք օպերատիվ կերպով կարողացանք ստեղծել այս պաշտպանական կարողությունները»,- ասել է Ստավրիդիսը:

Մնացած հինգ մարտկոցների տրամադրումը սպասվում է առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խնդրանքին ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները 2012թ. դեկտեմբերի 4-ին որոշեցին, որ ՆԱՏՕ-ն կընդարձակի Թուրքիայի օդային պաշտպանության կարողությունները բնակչության եւ տարածքի անվտանգությունը ապահովելու նպատակով:

“Սա ՆԱՏՕ-ի ուժերի շարժունակության եւ ճկունության, ինչպես նաեւ մեր դաշնակիցներին պաշտպանելու պատրաստակամության դիպուկ օրինակ է”,- հավելել է ծովակալ Ստավրիդիսը:

Փեթրիոթ համակարգերը կպաշտպանեն Թուրքիայի Կահրամանմարաս,Ադանա եւ Գազիայնթեփ քաղաքները:

Աղբյուրը` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք