Հայ խաղաղապահները

Հայ խաղաղապահները 

Փետրվար 15, 2013

Հայ խաղաղապահների նոր զորախումբը մեկնում է Կունդուզ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ զորախումբը Գերմանիայում ուսումնական դասընթացներն ավարտելուց հետո փետրվարի 15-ին կմեկնի Աֆղանստան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, խաղաղապահ ուժերի նոր հերթափոխը բաղկացած է 65 զինծառայողից եւ կուղևորվի Կունդուզ նահանգի օդանավակայան, որտեղ էլ կիրականացնի իր խաղաղարար առաքելությունը: «Կունդուզում գտնվող հայ խաղաղապահները կվերադառնան Աֆղանստան մեկնած խաղաղապահների նոր զորախմբի հետ տասն օր ծառայություն անցկացնելուց հետո»,-ասաց գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:  

Սկսած 2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժե, ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:
2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը` հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:
Երկու ստորաբաժանումներն էլ գործում են գերմանական զորախմբի կազմում: Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում` հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար: