Հոկտեմբեր 11, 2012

Քննարկվել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նոր փուլի իրագործումը

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ու ՆԱՏՕ-ի Տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության ստորաբաժանման տնօրեն, գեներալ-մայոր Կառլոս Բրանկոն այսօր Երեւանում քննարկել են դաշինքի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) նոր փուլի իրագործումը:

Քննարկվել են նոր ոլորտներում համագործակցության հնարավորությունները եւ փոխգործակցության արդյունավետության բարձրացման եղանակները: