Փետրվար 03, 2012

Սեյրան Օհանյանի մասնակցում է Աֆղանստանի գործողությանը մասնակցող պաշտպանության նախարարների հանդիպմանը

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում եւ Կոսովոյում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների նիստերին:

Նախորդ տարվա նոյեմբերին Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կարեւորել էր Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողությանը:

«Ձեր զինծառայողները գտնվում են Աֆղանստանի այն մասերում, որտեղ իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ», - ասել է Ապատուրայը: Նա հատուկ շեշտել էր այն փաստը, որ հայկական կողմը մասնակցում է նաեւ Աֆղանստանի զինված ուժերի կայացման գործընթացին` տրամադրելով զինվորական հրահանգիչներ:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2011թ. հունիսին ՀՀ զինված ուժերի 81 հոգանոց զորախումբը տեղակայվեց Մազարի Շարիֆի ռազմական հենակետում:

Զորախումբն իրականացնում է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն եւ անցակետերի հսկողությունը: