Հոկտեմբեր 06, 2012

Միջազգային անվտանգության աջակցության ուժերի պաշտպանության նախարարների նիստեր Բրյուսելում

 

ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների եւ միջազգային անվտանգությանն աջակցող ուժերի (ISAF) երկրների պաշտպանության 50 նախարարներ փետրվարի 2-5-ը հավաքվել էին Բրյուսելում` քննարկելու Աֆղասնտանում տիրող իրավիճակը եւ վերահաստատելու ՆԱՏՕ-ի որոշումների հաստատակամությունը Լիսաբոնում հաստատված խնդիրների շուրջ:

Նախարարները վերահաստատել են, որ աֆղանական գործընթացը շարունկվելու է, եւ որ երկրի անվտանգության ապահովման միջազգային ուժերը լիակատար պատասխանատվություն են կրում տեղում անվտանգության պահպանման համար մինչ 2014թ. ավարտը:

Նիստերի ընթացքում քննարկվել են նաեւ Կոսովոյի անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Խելամիտ պաշտպանության (Smart Defence) իրականացման հետ կապված խնդիրներ:

Հիշեցենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը եւս մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած նիստերին: