Փետրվար 16, 2012

Դեսպան Ալեքսանդր Վերշբոուն ստանձնում է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը

 

“Դեսպան Վերշբոուն վաստակաշատ դիվանագետ է, ով իր փորձն ու հմտությունները կներդնի այս կարեւոր պաշտոնում”,- ասել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

“Առաջիկա գագաթաժողովի շրջանակներում ակնկալում եմ մեր համատեղ աշխատանքի արդյունավետության դրսեւորումը Դաշինքի հիմնական խնդիրների շուրջ՝ ներառյալ մեր գործողությունները Աֆղանստանում, հակահրթիռային պաշտպանության եւ Խելամիտ պաշտպանության շրջանակներում:

Միջազգային քաղաքացիական աշխատակազմում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը Դաշինքի երկրորդ կարեւոր պաշտոնյան է:

Մինչ այդ դեսպան Վերշբոուն աշխատել է որպես ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական: 1998-2001թթ. նա զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, 2001-2005թթ. Ռուսաստանում եւ 2005-2008թթ. Կորեայում ղեկավարել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը:

Առավել վաղ՝ 1991-1993թթ. Վերշբոուն զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: