Փետրվար 16, 2012

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի այցը Թուրքիա

 

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը 2012թ. փետրվարի 16-17-ին կայցելի Թուրքիա՝ այդ երկրի Դաշինքին անդամակցության 60-ամյակի առթիվ:

Այցի ընթացքում Գլխավոր քարտողարը հանդիպումներ կունենա նախագահ Աբդուլահ Գյուլի և Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուի հետ, ինչպես նաու կմասնակցի Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների համատեղ նիստին:

Նախատեսվում է նաև Գլխավոր քարտուղարի ելույթը Թուրքիայի Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված կոնֆերանսին:

Աղբյուր` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք