Փետրվար 20, 2012

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն երախտագիտության խոսք է հայտնել Թուրքիային Դաշինքի կյանքում կենսական նշանակության համար

 

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը փետրվարի 16-17-ին գտնվում էր Թուրքիայում՝ վերջինիս` Դաշինքին անդամակցելու 60-ամյա հոբելյանի առթիվ:

Խոսելով Դաշինքին Թուրքիայի անդամակցության մասին՝ Անդերս ֆոգ Ռասմուսենը նշել է. “Թուրքիան կարեւոր դեր է խաղում Դաշինքի կողմից իրականցվող օպերացիաներում, եւ մենք երախտապարտ ենք նրան, մասնավորապես, ISAF առաքելությունում գործունեության իրականացման համար:

Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակներից մեկն է իր գործընկերությունների ընդլայնումն ամբողջ աշխարհում. “Մենք այս տնտեսական դժվար ժամանակներում պետք է գտնենք առավել խելամիտ տարբերակ մեր առաքելություններն իրականացնելու համար, ծախսել տեղին եւ ըստ անհրաժեշտության, այն պարագայում, երբ մեր միջոցները սահմանափակ են”:

Գլխավոր քարտուղարը նաեւ մասնակցություն է ունեցել Թուրքիայի Գերագույն ասամբելայի արտաքին գործերի եւ պաշտպանական կոմիտեների միացյալ նիստին, ինչպես նաեւ Թուրքիայի Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված կոնֆերանսին:

Աղբյուր` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք