Մարտ 05, 2012

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին

 

Մարտի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան ձեւաչափով նիստին, կհանդիպի դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

ՀՀ նախագահը կհանդիպի ԵՄ ղեկավարներին` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին, Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ, Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:

ՀՀ նախագահը նաեւ ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: