Մարտ 06, 2012

ՀՀ Նախագահն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

 

2012 թվականի մարտի 6-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Դաշինքի գլխակայանում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ քննարկել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները: Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին Աֆղանստանում Դաշինքի առաքելությանը Հայաստանի մասնակցության համար:

“ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը ունեն մի շարք ընդհանուր քաղաքական առաջնահերթություններ, ինչպես նաեւ ընդհանուր շահեր անվտանգության ոլորտում: Մենք կառուցել ենք մեր գործընկերությունը եւ երկխոսությունը երկար տարիների ընթացքում: Մեր հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային եւ եվրոատլանտյան անվտանգության ապահովմանը, եւ մենք նպատակ ունենք պահպանել այս ամենը”:
Գլխավոր քարտուղարը նաեւ հավելել է. “Թույլ տվեք նշել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը շատ կարեւոր է Դաշինքի համար, եւ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարեւոր դաշնակից է: Չիկագոյում մենք կքննարկենք Աֆղանստանում անցումային գործընթացի առաջընթացի խնդիրները եւ որոշումներ կընդունենք 2014-թվականից հետո մեր հանձնառությանը հավատարիմ մնալու հետ կապված: Որպես ISAF առաքելության մասնակից, Հայաստանը եւս իր մասնակցությունը կունենա որոշումների ընդունման գործընթացին”:

Նախագահ Սարգսյանը եւս ելույթ է ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում եւ դաշնակիցների հետ քննարկել Չիկագոյի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրներ:

Աղբյուր` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք