Մարտ 26, 2012

ՆԱՏՕ-ն 2020-ին. Գլխավոր քարտուղարի տեսակետը Բրյուսելի ֆորումում

 

Դաշնակիցների միջեւ հավասարակշռության սահմանումը հանդիսանում է ՆԱՏՕ-ի հաջողության եւ առաջընթացի գրավականը մինչեւ 2020 թվականը եւ դրանից հետո: Դրան կարելի է հասնել միայն եվրոպական եւ հյուսիսամերիկյան դաշնակիցների միջեւ միասնական նպատակի, պատասխանատվության առկայության միջոցով :

Սա հանդիսանում է ՆԱՏՕ 2020-ի տեսալականը, որը եւ ներկայացվեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի կողմից Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված Բրյուսելի ֆորումի ժամանակ:

Դիմելով ավելի քան 200 առավել ազդեցիկ հյուսիսամերիկյան եւ եվրոպական քաղաքագետներին, կորպորատիվ եւ մտավոր առաջնորդներին՝ պարոն Ռասմուսենը վերահաստատեց ՆԱՏՕ-ի անփոփոխ վերաբերմունքը համաշխարհային անվտանգության նկատմամբ: “ ՆԱՏՕ-ն կարեւոր դեր է խաղացել Եվրաատլանտյան տարածաշրջանի խաղաղության երաշխավորման գործում առավել քան 60 տարի: Մեր առաքելությունը Լիբիայում ցույց տվեց, որ Դաշինքը անկանխատեսելի աշխարհում շարունակում է մնալ որպես կայունության պահպանման կարեւոր աղբյուր: ՆԱՏՕ-ն անփոխարիների Դաշինք է, որը հիմնվում է միասնական նպատակի վրա: Այդ նպատակը պետք է պահպանել ներկայիս մարտահարվերների ժամանակներում՝ անկախ ֆինանսական ճգնաժամի եւ պաշտպանական բյուջեների կրճատման առկայությունից: Ներկայումս ցանկացած կրճատում ունենալու է իր հետեւանքները ապագայում”,- նշել է Գլխավոր քարտուղարը:

Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է կատարել պաշտպանական ծախսերի խելամիտ բաշխում` հիմնվելով առաջահերթության, մասանգիտացման եւ համագործակցության վրա.

“Աֆղանստանում ամերիկյան, եվրոպական եւ գործընկեր երկրները զարգացրել են կողք կողքի աշխատելու աննախադեպ ունակություններ: Աշխատելով մեր գործընկերների հետ միասին՝ մենք բարձրացնում ենք մեր, մեր տարածաշրջանների եւ այն աշխարհի անվտանգության երաշխիքը, որտեղ ապրում ենք”,- ասել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը:

Աղբյուր`ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք