Ապրիլ 18, 2012

ՆԱՏՕ-ի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները պատրաստվում են Չիկագոյի գագաթաժողովին

 

ՆԱՏՕ-ի 28 անդամ-պետությունների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները ապրիլի 18-ին երկու օրով հավաքվել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Բրյուսելում` քննարկելու մայիսին Չիկագոյում կայանքլիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ծրագիրը:

Մայիսի 20-21-ը Չիկագոյում կայանալիք գագաթաժողովն առանցքային որոշումներ կընդունի հետագայում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելության եւ կառույցի ապագա կարողությունների եւ անհրաժեշտությունների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարներն այսօր կքննարկեն հիմնական կարողությունները եւ անհրաժեշտությունները ձեռք բերելու ամենաարդյունավետ միջոցները՝ նույնսիկ ֆինանսական սղության պայամաններում: Սպասվում է, որ Չիկագոյի գագաթաժողովը կհաստատի ձեռնարկվելիք միջոցառումների ամբողջությունը, որը հիմնված կլինի Խելամիտ պաշտպանության հայեցակարգի վրա:

Ակնկալվում է, որ գագաթաժողովում առաջընթաց կարձանագրվի նաեւ Միացյալ ուժերի նախաձեռնության հարցում, որն իրենից ներկայացնում է քաղաքականությունների ամբողջություն, որը կոչված է հաստատել, որ Դաշինքի ուժերն ունակ են գործելու միասնաբար վարժանքների պայամաններում:

Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները միասին կքննարկեն նաեւ ՆԱՏՕ-ի ISAF առաքելությունը Աֆղանստանում: Ապրիլի 19-ին ՆԱՏՕ-ի ոչ անդամ 22 երկրների արտաքին գործերի նախարարներ, որոնք օժանդակում են առաքելությանը, կմիանան քննարկումներին` հավաստելու, որ աֆղանական անվտանգության պատասխանատվության փոխանցման ամբողջական գործընթացը հաջողված է, եւ առաջարկներ կատարելու` ինչպես շարունակել աջակցությունը:

“Մենք կշարունակենք աջակցությունը անվտանգության աֆղանական ուժերին նաեւ 2014 թվականից հետո”,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ավելացնելով, որ Դաշինքը նաեւ կշարունակի ֆինանսական աջակցությունը` որպես միջազգային լայնածավալ աջակցության մաս:

Ապրիլի 19-ին ՆԱՏՕ-ի 28 անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարներին կմիանա նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նիստի անցկացման նպատակով: Այս տարի լրանում է ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի հիմնադրման 10-ամյակը, ինչը դարձնում է հանդիպումը լավ առիթ պրակտիկ քայլերի արդյունքում ձեռք բերված առաջընթացն ամփոփելու համար:

Քննարկումներն ընթանալու են ահաբեկչության դեմ պայքարի, Աֆղանստանի, ծովահենության եւ թմրանյութերի դեմ պայքարի շուրջ:

Աղբյուր` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք