Ապրիլ 19, 2012

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները պլանավորում են ՆԱՏՕ-ի ուժերը 2020 թվականի համար

 

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները ապրիլի 18-ին Դաշինքի կենտրոնակայանում հանդիպման ժամանակ քննարկել են ամենաարդյունավետ ուղիները՝ համոզվելու, որ ՆԱՏՕ-ն ունի ժամանակակից բոլոր հնարավորություններն ու միջոցները գալիք տասնամյակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանի համար:

ՆԱՏՕ-ն արդեն իսկ նշանակալից աշխատանք է կատարել Դաշինքի կարողությունների զարգացման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հետախուզությունն ու վերահսկողությունը:

Մայիսի 20-21-ին Չիկագոյում կայանալիք գագաթաժողովում ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարները հիմք կդնեն “Դաշինքի ուժեր 2020”-ի ստեղծման համար:

“Չիկագոյում կձեռնարկվեն առաջընթաց քայլեր՝ սահմանելով հատուկ պարտավորությունների եւ միջոցառումների ամբողջություն, ինչպես նաեւ այդ փաթեթում ներառելով նոր մոտեցում, որը մենք անվանում ենք Խելամիտ պաշտպանություն”,- ասել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտողար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

Խելամիտ պաշտպանության քաղաքականությունը կոչ է անում պետություններին առավելագույնին հասցնել իրենց պաշտպանությունը` ծախսեր կատարելիս կենտրանանալով առավել առաջնահերթությունների, մասնագիտացումների եւ բազմազգ համագործակցության վրա:

Չիկագոյի գագաթաժողովի առաջնորդները պետք է հաստատեն պաշտպանական միջոցների փաթեթ, որն իր մեջ ներառում է հատուկ բազմազգ ծրագրեր եւ հաստատակամ պարտավորավածություն` դարձնելու Խելամիտ պաշտպանությունը նոր ուղի, որի միջոցով Դաշինքը իրացնում է աշխատանքները:

“Չիկագոյում մենք կընդունենք մի շարք միջոցառումներ կրթության եւ վարժանքների, տեխնոլոգիաների եւ վարժությունների ոլորտներում՝ համոզված լինելու համար, որ մեր ուժերը պահպանում են այն հաստատակամ կապերը, որոնք դրանք ստեղծել են մեր գործողությունների ընթացքում: Մենք այս գործընթացն անվանում ենք Փոխկապված ուժերի նախաձեռնություն»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նա նաեւ հավելել է. «Պաշտպանական այս փաթեթը չի լինի միատիպ եւ չի լինի վերջինը: Այն միայն ՆԱՏՕ-ի 2012-ի եւ միայն մեկ գագաթաժողովի մասին չէ: Այն մեր Դաշինքն երկար ժամանակահատվածին համապատասխան պահելու միջոց է, ինչպես մինչեւ 2020-ը, այնպես էլ դրանից հետո»,- ասել է գլխավոր քարտուղարը:

:Աղբյուր` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք