Ապրիլ 20, 2012

ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են առավել սերտ համագործակցության հարցեր

 

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները իրենց ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ապրիլի 19-ին ՆԱՏՕ-Ռուսատան Խորհրդի քննարկումների ընթացքում ամփոփել են երկկողմ համագործակցությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով նախագահում էր նիստում, նշել է, որ Խորհուրդը եղել է արդյունավետ միջոց կատարելագործելու երկկողմ հարաբերությունները եւ հաստատելու համագործակցությունը տարբեր ոլորտներում, որտեղ Դաշինքը եւ Ռուսաստանը ունեն ընդհանուր շահեր:

ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհուրդը հիմնադրվել է 2002 թվականին` ազդարարելով երկու նախկին հակառակորդների միջեւ ռազմավարական բախումների ավարտը:

“10 տարի առաջ մենք ստեղծեցինք ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհուրդը գոյություն ունեցող համագործակցությանը առավել ամուր շրջանակ եւ ապագա տալու համար”,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

‘‘Համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Ռուսատանի միջեւ իմաստալից է եւ իրապես գործում է: Այն առավել բարձր անվտանգության մակարդակ է ապահովում թե Ռուսաստանի եւ թե ՆԱՏՕ-ի համար: Մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու հիմքում էլ ձեւավորվում է վստահության մթնոլորտ: Եվ չնայած որոշ անհամաձայնությունների, ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհուրդը արժեքավոր գործիք է եւ արձանագրել է մեծ հաջողություններ համագործակցության ամրապնդման գործում”, - հավելել է գլխավոր քարտուղարը:

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի արտաքին գործերի 29 նախարարները համաձանել են, որ Աֆղանստանում կայունությունը շարունակում է մնալ կենսական կարեւորության խնդիր: Նախարարները ողջունել են ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նախաձեռնած ծրագիրը, որի արդյունքում Աֆղանստանից 2000 հոգաանոց անձնակազմ է վերապատրաստվել թմրանյութերի դեմ պայքարելու համար :

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն առաջարկել է Ռուսատանին ներկայացուցիչ ուղարկել Չիկագոյի գագաթաժողովին Աֆղանստանի հարցով ընլայնված նիստին մասնակցելու համար, քանի որ Ռուսատանը հստակորեն ունի իր հետաքրքրությունները տարածաշրջանային անվտանգության հարցերում:

ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նիստում քննարկվել են նաեւ հակահրթիռային պաշտպանության ասպարեզում համագործակցության հարցեր: Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն լիահույս էր հանգելու ավելի սերտ համագործակցության այս հարցում: “Մինչդեռ երկխոսությունը այնքան էլ հեշտ չի ընթանում, սակայն մենք շարունակում ենք ուսումնասիրել այլ տաբերակներ”,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ, որպես հետագայում հաստատակամության եւ վստահության կառուցման ուղի, նախարարները համաձայնել են քննարկումներ կազմակերպել եւ միջոցառումներ ծրագրել պաշտպանական բարեփոխումների, միջուկային դոկտրինաների եւ ռազմավարությունների ոլորտներում:

:Աղբյուր` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք