Մայիս 14, 2012

Չիկագոյի գագաթաժողովից առաջ կայացել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ

 

2012թ. մայիսի 9-ին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում զրուցել է մայիսին Չիկագոյում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերի շուրջ:

ԱՄՆ նախագահն ու ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը քննարկել են գագաթաժողովի օրակարգը: Չիկագոյի գագաթաժողովը կլինի ՆԱՏՕ-ի ամենամեծ գագաթաժաողովներից մեկը, որտեղ կհավաքվեն 60 պետությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Չիկագոյի գագաթաժողովի աշխատանքները կենտրոնացած կլինեն երեք հիմնական առաջնահերթությունների շուրջ: Դրանք են Աֆղանստանը, կարողությունների զարգացումն ու գործընկերությունը:

“Գագաթաժողովի ժամանակ կքննարկենք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներգարվվածության հաջորդ փուլի մանրամասները, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում գործընկերային հարաբերությունների խորացման հետ կապված հարցեր: Չիկագոն ցույց կտա Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ տրասնատլանտյան կապի ամրությունը”,- ասել է Գլխավոր քարտուղարը:

Իր այցի ընթացքում նա նաեւ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերը Դաշինքում եւ դաշնակիցների անունից երախտագաիտություն հայտնել Չիկագոյի գագաթաժողովը հյուընկալելու համար: Գագաթաժողովը թվով 3-րդն է, որ անցկացվում է ԱՄՆ-ում:

Գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ ամենաազդեցիկ Դաշինքն աշխարհում, եւ այս հանգամանքն առավել կընդգծվի Չիկագոյի գագաթաժողովում:

Վաշինգտոն իր այցի ընթացքում Գլխավոր քարտուղարը նաեւ հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի անդամների հետ, շնորհակալություն հայտնել Դաշինքին նրանց հավատարմության համար եւ քննարկել Դաշիքնի օրակարգն ու առաջնահերությունները:

Աղբյուրը` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք