Մայիս 21, 2012

Չիկագոյում սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը

 

Մայիսի 20-21-ը Դաշինքի անդամ եւ գործընկեր պետությունների ղեկավարները հավաքվել են Չիկագոյում ՆԱՏՕ-ի պատմության մեջ թվով 25-րդ գագաթաժողովին մասնակցելու համար:

“Մենք հավաքվել են այստեղ վճռորոշ գագաթաժողովի վճռորոշ հարցերի լուծման համար: Մենք կարեւոր որոշումներ կընդունենք ինչպես Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի անվտանգության պահպանման, այնպես էլ Դաշինքի ապագայի համար”,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Գագաթաժողովը կարեւոր որոշումներ կընդունի ինչպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող ISAF գործողության հետ կապված, այնպես էլ ռազմական կարողությունների եւ գլոբալ գործընկերների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների շուրջ:

Գագաթաժողովի առաջին նիստին քննարկման կարեւոր ուղղություն է հանդիսացել տնտեսապես դժվար ժամանակաշրջանում պաշտպանության եւ անվտանգության կարողությունների կատարելագործումը:

Նախատեսվում է, որ մայիսի 21-ին ՆԱՏՕ-ի առաջնորդներին կմիանան նաեւ Աֆղանստանում ISAF առաքելությանը օժանդակող երկրների եւ դրանց կառավարությունների ղեկավարները` տարածաշրջանային այնպիսի կարեւոր դերակատարություն ունեցող երկրների ղեկավարների հետ միասին, ինչպիսիք են Ճապոնիան, Ռուսաստանը, Պակիստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները:

Այս գագաթաժողովը համարվում է մինչ օրս ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենամեծը`շուրջ 60 պետությունների եւ կազմակերպությունների ներկայությամբ:

Աղբյուրը` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք