Փետրվար 15, 2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիեւին

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա եւ ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա։

«Լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Ալիեւի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը եւ ռուսական ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմանների երկայնքով, ներառյալ դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա։

Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանին՝ Եվրոպա գազի մատակարարումների ավելացման եւ գազի հուսալի մատակարար լինելու համար»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ում։