Մայիս 22, 2012

Չիկագոյի գագաթաժողովը ամփոփել է արդյունքները

 

Մայիսի 21-ին ՆԱՏՕ-ի ղեկավարները ամփոփել են Չիկագոյի գագաթաժողովի արդյունքները`որոշումներ ընդունելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հետագա ներգրավվածության, ռազմական կարողությունների եւ գործընկերային հարաբերությունների շուրջ:

“Մենք հավաքվել էինք Չիկագոյում երեք հիմնական հարցերի շուրջ եւ հասել այդ հարցերի լուծմանը: Որոշում ենք կայացրել խելամիտ ներդրումներ կատարել մեր պաշտպանության համար անգամ ամենախիստ ժամանակներում: Մենք մեր գործընկերների հետ հաստատակամ ենք 21-րդ դարում առկա բոլոր մարտահրավերների վերաբերյալ”,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Խոսելով գործընկերների հետ հարաբերությունների մասին՝ Ֆոգ Ռասմուսենը նշել է. “Մեր բոլոր գործընկերները կիսում են ՆԱՏՕ-ի նպատակները անվտանգության կառուցման հարցում եւ օժանդակում են մեր աշխատանքին բազմաթիվ ճանապարհներով: Այսօր մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց իրենց գնահատելի օժանդակության, հանձնառության եւ փոխըմբռնման համար:

ՆԱՏՕ-ն հաստատատկամ է գործընկերների հետ համագործակցային անվտանգության կառուցմանը` համընդհանուր լուծումներ գտնելով գլոբալ խնդրիների լուծման համար:

Գագաթաժողովը նաեւ ռազմավարություն է սահմանել մինչ 2014 թվականի վերջը անվտանգության ապահովման պարտականությունները աֆղանական ուժերին փոխանցելու համար:

ՆԱՏՕ-ի ղեկավարները նաեւ մի շարք որոշումներ են ընդունել համոզվելու, որ Դաշինքը շարունակում է ունակ մնալ լուծելու անվտանգության ոլորտում հարցերի մի շրջանակ` նույնիսկ տնտեսական ծանր ժամանակներում:

Դաշինքի ղեկավարները հյուրընկալության համար նաեւ իրենց երախտիքն են արտահայտել ԱՄՆ կառավարությանը եւ Չիկագոյի բնակիչներին:

Աղբյուր` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք