Հունվար 15, 2020

ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել հայ խաղաղապահներին

 

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զինծառայողների պատրաստվածության մակարդակը: 
Գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների արդյունքները եւ շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին:

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2004 թվականի փետրվարից: 

2008 թվականին Հայաստանն ավելացրեց KFOR-ի կազմում ծառայող իր խաղաղապահների թիվը: