Մայիս 24, 2019

ՌՈ խաղաղապահ դասակի ծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին

 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:

Քառօրյա դասընթացի շրջանակում զինծառայողներին են ներկայացվել խաղաղապահ առաքելությունների իրավական ասպեկտները, գործիքակազմը, կիրառվող կանոնակարգերը, քաղաքացիական կառույցների եւ անձանց հետ հաղորդակցության եւ համագործակցության առանձնահատկությունները: