Դեկտեմբեր 05, 2018

Մնացականյանը եւ Գոտեմոլլերը խոսել են ԼՂ խնդրի մասին

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հայկական կողմի առաջնահերթությունները:

Դեկտեմբերի 4-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ հակամարտության հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Ռոուզ Գոտեմոլերը բարձր է գնահատել Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի շրջանակներում խաղաղության հաստատման գործում կանանց դերակատարության բարձրացման եւ բանաձեւի իրականացման ուղղությամբ Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի վերջնականացման շուրջ։