Նոյեմբեր 30, 2018

Հայ-բուլղարական պաշտպանական ծրագիրը ներառում է 9 միջոցառում

 

Ստորագրվել է Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների 2019թ. համագործակցության ծրագիրը:

ՊՆ-ում նշել են, որ այն ներառում է 9 միջոցառում խաղաղապահության, ռազմական բժշկության, ռազմական ոստիկանության, անձնակազմի պատրաստության, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում:
    
Նոյեմբերի 29-ից 30-ը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները Երեւանում անցկացրել են խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցության ծրագրերը, այնպես էլ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ շրջանակում բազմակողմ ձեւաչափերով համագործակցության հեռանկարները: