Հուլիս 02, 2012

Հայ խաղաղապահները կվերսկսեն մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը` ամերիկյան զորախմբի կազմում

 

Երեւան: Մեդիամաքս: Հուլիսին հայ խաղաղապահները կվերսկսեն մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը:

Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` «Հայ զինվոր» թերթի հետ հարցազրույցում:

Հայկական ստորաբաժանումը Կոսովոյում ծառայելու է ամերիկյան զորախմբի կազմում:

Նախկինում հայ խաղաղապահները իրենց առաքելությունը Կոսովոյում իրականացնում էին հունական հրամանատարության ներքո: 2011 թ. վերջում հունական կողմը, ֆինանսական պատճառներից ելնելով, կրճատել էր իր մասնակցությունը KFOR գործողությանը, իսկ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումը ժամանակավորապես դուրս է բերվել Կոսովոյից:

Ս.թ. փետրվարին Սեյրան Օհանյանը Մեդիամաքս-ին ասել էր, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում: