Հուլիս 10, 2018

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

 

Վարչապետը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաեւ երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ, հաղորդում են կառավարությունից:

Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։

Տեղի կունենա նաեւ վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:  

Նախատեսված է նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաեւ Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։