Դ. Տոնոյանը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանի շուրջ քննարկումներին
ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում անվտանգության միջավայրին ամրապնդմանն առնչվող խնդիրները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների այսօրվա հանդիպմանը մասնակցելու նպատակով:
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում անվտանգության միջավայրին ամրապնդմանն առնչվող խնդիրները:
Հանդիպման արդյունքում ակնկալվում է ձեւավորել խնդիրների հաղթահարման վերաբերյալ Աֆղանստանում իրականացվող առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը:
Այցի շրջանակում նախատեսվում են Դավիթ Տոնոյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի եւ գործընկեր երկրների այլ պաշտոնյաների հետ: