Դեկտեմբեր 18, 2017

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ԱԳԳԾ-ն հաջողությամբ իրագործվում է

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողություների թվով հինգերորդ ծրագիրը հաջողությամբ իրագործվում է։

Այս մասին նա ասել է՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերի հետ հանդիպման արդյունքները։

Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի կողմից Վստահության հիմնադրամի (Trust Fund) գործարկումը, որը նախատեսում է Հայաստանի ոչ պիտանի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ոչնչացում:

Խոսելով միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի շարունակական մասնակցության մասին, նախարարը նկատել է, որ Հայաստանը անվտանգության սպառողից վերածվել է անվտանգության մատակարարի:

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ Ռոզ Գոթեմոլերին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նա կարեւորել է այն փաստը, որ ՆԱՏՕ-ին մշտապես հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու մասին: