Հուլիս 04, 2012

Հուլիսի 6-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների ստորաբաժանումը

 

Հուլիսի 6-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը:

Հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում եւ վեցամսյա ռոտացիոն հիմունքներով խաղապահ առաքելություն կիրականացնեն «Արեւելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում:

Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:

2004 թ.-ից Կոսովոյի առաքելությանը մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը 2012թ. փետրվար ամսին ժամանակավորապես դուրս էր բերվել Կոսովոյից` առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: