Դեկտեմբեր 14, 2017

ՆԱՏՕ-ի կենտրոնում կայացավ սեմինար ապագա լրագրողների համար

 

Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացել է սեմինար ապագա լրագրողների համար, որին մասնակցեցին ԵՊՀ եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետների 30-ից ավել ուսանողներ:

Դեկտեմբերի 12-ին կայացած սեմինարում դասախոսությամբ հանդես եկավ ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության Հարավային Կովկասի տարածաշրջանի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլին:

Նա ներկայացրեց ՆԱՏՕ-ի անվտանգության մարտահրավերները եւ գործընկերների հետ համագործակցության եզրերը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի աշխատակից Մագնուս Էյոլֆսոնը մասնակիցներին պատմեց Հարավային Կովկասի երկրների հետ Դաշինքի հարաբերությունների մասին՝ շեշտը դնելով Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության մանրամասների վրա։