Հոկտեմբեր 30, 2017

Գագիկ Հովհաննիսյանը ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարն է

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Հովհաննիսյանին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար նշանակելու մասին:

Մինչ նշանակումը Գագիկ Հովհաննիսյանը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչությունը: