Սեպտեմբեր 25, 2017

Հայաստանը Բոսնիա եւ Հերցեգովինայում մասնակցում է ՆԱՏՕ-ի վարժանքին

 

ՀՀ ԱԻՆ փրկարարները ներգրավված են սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային դաշտային վարժանքին:

«Բոսնիա եւ Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից:

Վարժանքին այս տարի մասնակցում է 30 երկիր: Ըստ սցենարի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիս-արեւելքում հորդառատ անձրեւների հետեւանքով գետերը վարարել են, եւ մերձակա բնակավայրերին սպառնում է ջրհեղեղը: Աղետի հաջորդ օրը գրանցվում է նաեւ ուժեղ երկրաշարժ: Երկրի իշխանություններն օգնության խնդրանքով դիմում են միջազգային հանրությանը:

EADRCC-ն նմանատիպ վարժանք կազմակերպում է ամեն տարի: 2010թ. վարժանքն անցկացվել է Հայաստանում՝ 20 երկրի մասնակցությամբ: