Հուլիս 12, 2012

Հյուսիսատլանտյան Խորհուրդը եւ գործընկերները այցելել են Կոսովո

 

Հուլիսի 11-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը եւ ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների դեսպանները, գործընկեր երկրների դեսպանների հետ համատեղ, այցելել են Կոսովո՝ KFOR-ի գործողությանը հետեւելու նպատակով: Նրանց ուղեկցել է նաեւ Եվրոպական արտաքին գործողությունների բյուրոյի գործադիր քարտուղար Պիեռ Վիմոնը:

“ՆԱՏՕ-ն շարունակում է հավատարիմ մնալ Արեւմտյան Բակլկաններում կայունությանն ու անվտանգությանը: Անցած 12 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությունն օգնել է պահպանել ապահով եւ անվտանգ միջավայր Կոսովայի ժողովրդի համար”,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պրիշտինայում ասուլիսի ժամանակ:

Այցելության առաջին օրվա ընթացքում պատվիրակուըթյունը հանդիպում է ունեցել KFOR հրամանատարի, ինչպես նաեւ Կոսովոյում միջազգային ուժերի ներկայացուցիչների հետ` քննարկելու առկա քաղաքական իրադրությունը:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն եւ նրա գործընկերները հակված են տարածաշրջանի Եվրոատլանտյան ապագային: “Մենք բոլորս գիտենք, որ Արեւմտյան Բալկանների ապագան ընկած է խաղաղ համագործակցության կառուցման հիմքում”,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանի քաղաքական խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության միջոցով եւ վերահաստատել ՆԱՏՕ-ի ամբողջական օժանդակությունը Բելգրադի եւ Պրիշտնայի միջեւ ԵՄ-ի կողմից աջակցվող բանակցություններին:

Աղբյուր` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք