Ապատուրայը շնորհավորել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի 10-ամյակը

 
Մարտ 13, 2017
 
 

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր շնորհավորական ուղերձ է հղել՝ Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի ստեղծման 10-ամյակի կապակցությամբ:

«Իր հիմնադրման պահից ի վեր Կենտրոնը ՆԱՏՕ-ի առանցքային գործընկերն է եղել եւ մեծ ավանդ ունի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների լավագույնս ընկալման հարցում: Կենտրոնի գործունեության շնորհիվ փորձագետները, լրատվամիջոցները եւ այլ շահագրգռված կողմերը տեղեկություններ են ստացել մեր հարաբերությունների բոլոր ուղղությունների մասին: Կենտրոնը մշտապես եղել է հիանալի հարթակ ՆԱՏՕ-ի համար՝ հայ գործընկերների հետ երկխոսություն հաստատելու համար: Կենտրոնի շնորհիվ այս տարիների ընթացքում մենք կապեր ենք հաստատել Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ: Շնորհավորում եմ ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը 10-ամյակի կապակցությամբ եւ ակնկալում եմ համագործակցության շարունակություն», - հայտարարել է Ջեյմս Ապատուրայը:

ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը Երեւանում տեղի էր ունեցել 2007 թ. մարտի 12-ին: Միջոցառմանը մասնակցել էին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան Ֆուրնեն:

Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի ստեղծումը նախատեսված էր ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (IPAP), որը ստորագրվել էր 2006 թ.:


 վերադառնալ