Փետրվար 02, 2017

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նշել են Հայկական բանակի 25-ամյակը

 

ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանն անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի ստեղծման պատմությանն ու քառորդդարյա ճանապարհին, Հայաստանի որդեգրած միջազգային ռազմաքաղաքական համագործակցության ուղենիշներին, Հայոց բանակում ընթացող բարեփոխումների գործընթացին, Ազգ-բանակ հայեցակարգին:

Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ դեսպանը վստահություն է հայտնել, որ դրանք ապագայում էլ կշարունակեն զարգանալ կայուն եւ փոխշահավետ կերպով, հաղորդում են ԱԳՆ-ից: