Օգոստոս 15, 2012

116 հայ խաղաղապահներ ուսուցման նպատակով մեկնեցին Գերմանիա

 

116 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումն այսօր մեկնել է Գերմանիա՝ Ամերիկայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականների հետ միասին ուսանելու:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հայկական ստորաբաժանումը կանցնի երեքշաբաթյա ուսուցում եւ Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 4-ին:

Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում` Ուրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով:

Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար: