Գերմանիան Հայաստանին կօգնի ոչնչացնել հին զրահամեքենաները

 
Նոյեմբեր 14, 2016
 
 

Գերմանիան 1 մլն եվրո կհատկացնի Հայաստանում գործածությունից դուրս բերված զրահամեքենաների ոչնչացման համար:

Այդ մասին այսօր ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում տեղեկացրել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Մհեր Իսրայելյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածությունը «Վստահության հիմնադրամ» (Trust Fund) հիմնելու մասին ձեռք է բերվել նախորդ շաբաթ, իսկ Մաթիաս Քիսլերը հավելել է, որ կողմերին մնում է ավարտին հասցնել որոշ տեխնիկական հարցեր:

Դեսպանը նշել է, որ ֆինանսավորելով այս ծրագիրը, Գերմանիան օգնում է Հայաստանին կատարել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին համաձայնագրով նախատեսված պարտավորությունները:

Մհեր Իսրայելյանը նշել է, որ հիմնադրամի միջոցների մի մասը կուղղվի նաեւ ականազերծման աշխատանքներին:


 վերադառնալ