Հուլիս 08, 2016

ՀՀ նախագահը կմասնակցի Վարշավայում ՆԱՏՕ-ի հանդիպմանը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վարշավա:

Լեհաստանի մայրաքաղաքում ՀՀ նախագահը կմասնակցի Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: 

«Սերժ Սարգսյանը Վարշավայում կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ», - հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը՝ առանց մանրամասնելու:

2014 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը Նյուպորտում (Ուելս) մասնակցել էր ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: 

Հայաստանի խաղաղապահները Աֆղանստանում առաքելություն են իրականացնում 2010 թվականից ի վեր: