Կնքվել է Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը
Մայիսի 19-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարները ստորագրել են Չեռնոգորիայի՝ (Մոնտենեգրո) Դաշինքին անդամակցելու արձանագրությունը: Բալկանյան այս երկրի համար սա պատմական քայլ է ՆԱՏՕ-ին պաշտոնապես միանալու ճանապարհին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այս որոշումը հստակ նշան է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են այն գործընկերների համար, որոնք կիսում են ՆԱՏՕ-ի արժեքները:
Չեռնոգորիան այսուհետ կմասնակցի ՆԱՏՕ-ի բոլոր հանդիպումներին որպես դիտորդ երկիր: Երբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրները վավերացնեն ստորագրված արձանագրությունը, Չեռնոգորիան կհրավիրվի միանալ Վաշինգտոնյան համաձայնագրին եւ կդառնա ՆԱՏՕ-ի 29-րդ անդամ:
Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը հեշտ չի եղել, բայց Չեռնոգորիան ցույց տվեց, որ դա հնարավոր է: