Սեպտեմբեր 06, 2012

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. “Հայաստանը ՆԱՏՕ-ի կարեւորագույն գործընկերներից է”

 

Հայաստանը ՆԱՏՕ-ի կարեւորագույն գործընկերներից մեկն է եւ արժեքավոր ներդրում ունի Դաշինքի կողմից իրականացվող ծրագրերում:

Այս մասին այսօր ԵՊՀ դասախոսների եւ ուսանողների հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նա հատկապես կարեւորել է հայ խաղապահների մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանիստանում իրականացվող գործողություններին եւ հույս հայտնել, որ, երբ 2014 թ-ին կավարտվի ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունը Աֆղանիստանում, հայ խաղաղապահները կմնան այնտեղ, որպեսզի օգնեն Դաշինքին վերապատրաստել աֆղանական կառավարական զորքերին:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը ընդգծել է Հայաստան – ՆԱՏՕ արդյունավետ համագործակցության փորձը նաեւ այնպիսի ասպարեզներում, ինչպիսիք են արտակարգ իրավիճակները, գիտությունը եւ ռազմական կրթությունը: