Ապրիլ 20, 2016

Դավիթ Տոնոյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ապրիլի 21-ին կայցելի Բրյուսել:

Ինչպես հաղորդում է ՆԱՏՕ-ի լրատվական ծառայությունը, Դավիթ Տոնոյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ:

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: