ՆԱՏՕ -ն վերահաստատել է աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին

 
Փետրվար 12, 2016
 
 

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները փետրվարի 11-ին ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նախարարական նիստի ժամանակ վերահաստատել են Դաշինքի աջակցությունը Վրաստանի բարեփոխումների հավակնոտ ծրագրին: 

«Վրաստանը բարեփոխումների եւ մեր ընդհանուր անվտանգության ոլորտում իր ներդրման շնորհիվ ավելի է մոտենում Դաշինքին »,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ հանդիպման ժամանակ Դաշինքի նախարարները դիտարկել են Վրաստանի բարեփոխումների կատարման ընթացքը եւ քննարկել աջակցության  ծրագրերի ակտիվացման հարցերը: 

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՆԱՏՕ-ի հանձնառությունը՝ օգնելու Վրաստանին Դաշինքին անդամակցելու հարցում:

«Մեր հանձնառությունը Վրաստանի նկատմամբ ամուր է: Մենք օգնում ենք Վրաստանի պաշտպանությանը, մենք խրախուսում ենք բարեփոխումները եւ աջակցում ենք նրա եվրաատլանտյան ձգտումները»,- ասել է Յենս Ստոլտենբերգը:   


 վերադառնալ