Սեպտեմբեր 06, 2012

ՆԱՏՕ-ն ու Հայաստանը ունակ են առավել ամուր գործընկերություն կառուցել, ասել է Ռասմուսենը

 


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Երեւամում ասել է, որ դաշինքն ու Հայաստանը լավ են համագործակցում պաշտպանական բարեփոխումների ոլորտում:

Նա ասել է, որ «ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը արժեքավոր գործընկերներ են»:

«Մենք ունակ ենք ապագայի համար առավել ամուր գործընկերություն կառուցել», - ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատուկ նշել է Հայաստանի ներդրումը դաշինքի խաղաղապահ առաքելություններում: Նա ասել է, որ Հայաստանը կրկնապատկել է իր զինծառայողների թիվը Աֆղանստանում եւ վերսկսել է մասնակցությունը Կոսովոյի գործողությանը: