Թուրքիան Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ է հրավիրում

 
Հուլիս 27, 2015
 
 

Հյուսիսատլանտյան խորհուրդը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների դեսպաններ,  Թուրքիայի  առաջարկությամբ հուլիսի 28-ին նիստ է հրավիրում՝  Վաշինգտոնի համաձայնագրի 4-րդ հոդվածի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Վաշինգտոնի համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն, Դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր կարող է նիստ հրավիրել ցանկացած պահին, երբ, այդ երկրի կարծիքով, վտանգված է իր տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ անվտանգությունը:

Թուրքիան առաջարկել է հանդիպում հրավիրել երկրում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ՝ տեղեկացնելու դաշնակիցներին իր կողմից իրականացվող միջոցառումների մասին:

«ՆԱՏՕ-ի անդամները մեծ ուշադրությամբ հետեւում են այս զարգացումներին եւ համերաշխ են Թուրքիայի հետ»,- ասված է ՆԱՏՕ-ի պաշտոնական հայտարարության մեջ:


 վերադառնալ