ՊՆ-ում քննարկվել են ՄԹ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ գործակցության հարցեր

 
Հուլիս 01, 2015
 
 

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Նիք Գըրին ուղեկցել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:Հանդիպմանը քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն եւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: 

Սեյրան Օհանյանը ներկայացրել է համագործակցության զարգացման իր տեսլականը:

Բրիտանական կողմը նշել է, որ երկկողմ եւ բազմակող ձեւաչափերով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակում:


 վերադառնալ