Ջեյմս Ապատուրայ. ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության շրջանակները ընդլայնվել են

 
Հունվար 15, 2015
 
Ջեյմս Ապատուրայը

Ջեյմս Ապատուրայը 

 

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն ասել է, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության շրջանակները ընդլայնվել են:

Նա այդ մասին ասել է այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այն փաստը, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ, որեւէ կերպ չի խոչընդոտում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը», - շեշտել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Նա տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին Հայաստան կայցելեն Դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաններ:

Ջեյմս Ապատտուրայը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում եւ Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար:

Նա նշել է, որ ՀՀ նախագահի մասնակցությունը սեպտեմբերին Ուէլսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին խորհրդանշում է երկկողմ ամուր եւ կառուցողական համագործակցության մասին եւ վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի վարած հավասարակշռված քաղաքականությունը:

Ջեյմս Ապատուրայը հատուկ գովասանքի խոսքեր է հղել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՆԱՏՕ-ի կողմից տրամադրվող օժանդակությունը պաշտպանական բարեփոխումների ոլորտում արդյունավետ օգտագործելու համար:


 վերադառնալ