ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը ժամանում է Երեւան

 
Հունվար 14, 2015
 
Ջեյմս Ապատուրայը

Ջեյմս Ապատուրայը 

 

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հունվարի 15-ին Երեւան կայցելի:

Ջեյմս Ապատուրայը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ:

2014թ. սեպտեմբերին Ջեյմս Ապատուրայը գոհունակություն էր հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովին մասնակցելու փաստի առիթով:

«ՆԱՏՕ-ն եւ անձնապես ես, շատ գոհ ենք, որ նախագահ Սարգսյանը կարողացավ մասնակցել Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Վերջին տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը ամուր գործնական համագործակցություն են զարգացրել: Հայաստանը ուժեր է տրամադրել Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելությունների համար: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու նաեւ Աֆղանստանում անցկացվելիք ոչ ռազմական առաքելությանը, որը կմեկնարկի գալիք տարի: Այս տարի Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համաձայնեցրին նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը 2015-2016 թթ.-ի համար», - ասել էր Ջեյմս Ապատուրայը Մեդիամաքս-ին տված հարցազրույցում:


 վերադառնալ